Փայտե Յուրահատուկ Նվեր Քարտեր
Փայտե նվեր քարտեր՝ ծովային բնական աստղիկով:
Տոնական նվեր քարտ՝ լավանդայի բնական օճառիկով
Տոնական նվեր քարտ՝ շոկոլադային յուղի սրվակով
Փայտե նվեր քարտեր՝ ծովային բնական աստղիկով:
Մեր յուրահատուկ էկո նվեր-քարտերը պատրաստված են բնական փայտից, ձեռագործ են և ենթակա են վերամշակման: Յուրաքանչյուրը յուրօրինակ է և ինքնատիպ: Այս նվեր քարտերը մշակված և պատրաստված են յուրահատուկ հոգատարությամբ և իրենց որակով, ինքնատիպությամբ և օրիգինալությամբ չունեն իրենց հավասարը:
Նրանք կարող են ծառայել որպես յուրահատուկ նվեր ձեր սիրելիներին: Քարտի վրա կարող եք նշել ընտրված մերսման տեսակը կամ գումարի չափը:
Նվեր-քարտերը կարող եք ձեռք բերել Թաի Սպայից, ինչպես նաև դրանք կարող են առաքվել Ձեզ կամ ում որ պատրաստվում եք նվիրել:
Նվեր-քարտն ինքնին անվճար է: Դուք միայն վճարում եք մերսման արժեքը: Երևանում առաքման գինը 1000 դրամ է:
Նվեր Քարտերի վավերականության ժամկետը 3 ամիս է: Քարտերը ենթակա չեն ետ վերադարձման: Քարտի վրա նշված մերսման տեսակը հնարավոր է փոխարինել համարժեք այլ տեսակով, չբավարարելու դեպքում՝ ավելացնել գումար: Քարտը կարելի է փոխանցել նաև այլ անձի:
Եթե ապրում եք Հայաստանի սահմաններից դուրս, կարող եք Նվեր Քարտ պատվիրել կապ հաստատելով մեզ հետ, վճարել PayPal համակարգով և իրականացնել առաքում՝ նշելով հասցեն: Վճարման հղումը տեսնելու համար սեղմեք պատկերակը: Խնդրում ենք, նախքան վճարում կատարելը վերջնական հստակեցնել բոլոր պայմանները և սակագները:
Կապվել և Գտնել Մեզ
Աշխատանքային ժամերը՝
ամեն օր՝ 12:00-23:00
Անհրաժեշտ է ամրագրել նախապես
Հեռ.՝ +374 10 265 644
Բջջ.՝ +374 99 265 644
Բջջ.՝ +374 98 265 644
Հասցե՝ Կիևյան 7, Երևան, ՀՀ
E-mail: info@thaimassage.am
Թաի Սպա
Թաիլանդական մերսում Երևանում՝ թաիլանդացի մասնագետների կողմից
Թաիլանդական մերսում Երևանում՝ թաիլանդացի մասնագետների կողմից
Թաիլանդական մերսում Երևանում՝ թաիլանդացի մասնագետների կողմից
Թաիլանդական մերսում Երևանում՝ թաիլանդացի մասնագետների կողմից
Թաի Սպան Երևանում իր դռները բացեց 2015 թվականի մարտի 7-ին: Այստեղ դուք կարող եք վայելել բացառապես որակավորված թաիլանդուհի մասնագետների կողմից իրականացվող մերսումներ: Թաի Սպան հիանալի վայր է, ուր հայտնվելով դուք կթոթափեք աշխատանքային օրվա ողջ լարվածությունը, որին կնպաստեն հմուտ և արհեստավարժ թաիլանդուհիների վարպետությունն ու մեղմիկ երաժշտությամբ ողողված հանդարտ մթնոլորտը: Մեզ մոտ դուք կարող եք Ձեր սիրելիի, ինչպես նաև ընկերների հետ մերսում ընդունել զույգերի համար նախատեսված հատուկ սրահում, որտեղ առկա են բոլոր հարմարությունները՝ Ձեր հանգիստն առավել կատարյալ դարձնելու համար:
Թաի Սպայում առկա է նաև թաիլանդական բուսական շոգեբաղնիք, որը հաճելի է ընդունել մերսումից առաջ՝ վերջինիս օգտակարությունը բազմապատկելու նպատակով: Իսկ մերսումից հետո թեյախմության համար առանձնացված հատուկ հատվածում Ձեզ կմատուցվի մեր ավանդական թաիլանդական կանաչ թեյը, որը, գումարվելով մերսումից ստացած տպավորությանը, դեռ երկար ժամանակ կհիշեցնի մեր մասին:
Թաիլանդական Մերսման Առաքում
Եթե ցանկություն չունեք դուրս գալ տնից կամ չափազանց զբաղված եք, բայց ունեք հանգստի խիստ կարիք, մենք կարող ենք այն կազմակերպել ձեզ համար. դուք պարզապես կարող եք պատվիրել թաիլանդական կամ յուղային մերսում՝ թաիլանդացի մասնագետի կատարմամբ ձեր բնակարանում, գրասենյակում կամ հյուրանոցում ընդունելու համար:
Մենք կժամանենք ձեր գտնվելու վայրը՝ մերսման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, այդ թվում՝ թաի մերսման ներքնակով, կամ մերսման հարմարավետ սեղանով:
Մերսումն իրականացվում է առանց յուղերի` սեղմումների ու ձգումների մեթոդով՝ հատակին դրված ամուր ներքնակի վրա: Այն մարմնին վերադարձնում է ճկունությունը, լցնում էներգիայով, բարելավում արյան շրջանառությունը:
Թաի մերսման առաքման գները հետևյալն են՝
Յուղային մերսումը կատարվում է կոկոսի յուղով` համատեղելով կետային մերսումը շփումներով մերսման հետ` զուգորդելով հաճելին ու օգտակարը: Տրամադրում ենք նաև մերսման հարմարավետ շարժական սեղան:
Յուղային մերսման առաքման գները հետևյալն են՝
Բոլոր գները ՀՀ դրամով են. վճարումը կատարվում է նախապես: Ժամանելուց հետո չեղարկման դեպքում գանձվում է 5.000 դրամ:
Գնացանկ և ժամատախտակ
Յուղերի Խանութ
Մեր սրահից կարող եք նաև ձեռք բերել մեր ֆիրմային յուղերից և շամպուններից, որոնք պատրաստված են էկոլոգիապես մաքուր հումքից: Կոկոսի յուղը նախատեսված է չոր և զգայուն մաշկի համար, հիանալիորեն պահպանում է մաշկը և մազերը շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունից, վերականգնում է մազերի փայլը՝ դարձնելով առողջ և ամուր, ինչպես նաև արագորեն վերականգնում է մազերը քիմիական մշակումից հետո: Սեղմե՛ք նկարներին՝ գները տեսնելու համար:
250 մլ․ - 2․900 դրամ 110 մլ․ - 1․900 դրամ
250 մլ․ - 2․900 դրամ 110 մլ․ - 1․900 դրամ
250 մլ․ - 2․900 դրամ 110 մլ․ - 1․900 դրամ
250 մլ․ - 2․900 դրամ 110 մլ․ - 1․900 դրամ
250 մլ․ - 2․900 դրամ 110 մլ․ - 1․900 դրամ
Կոկոս, լավանդա, նուշ, նարինջ, վանիլ, շոկոլադ 6 x 90 մլ․ - 9․9օօ դրամ
* շոգեբաղնիքի կես ժամանոց տարբերակը հնարավոր է միայն համադրություններում՝ մերսումների հետ:
Գները՝ ՀՀ դրամով